Դա մի հանձնաժողով է, որտեղ մարդն իր համար արժեք չէ. Գրիգորյանի փաստաբանը անհանգստացած է

Jul 23, 2018 Comments Off on Դա մի հանձնաժողով է, որտեղ մարդն իր համար արժեք չէ. Գրիգորյանի փաստաբանը անհանգստացած է

ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին հայտնել է Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը՝ միաժամանակ նշելով, որ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա, որովհետև բժշկական օգնություն ստանում է:

«Շատ հեղինակավոր բժշկի եզրակացություն կա, որն ավելի բարձր է, քան բժշկական հանձնաժողովի: Իսկ այդ հանձնաժողովի դառը փորձը մենք ունենք, երբ «Հաց բերողը», հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահացան: Դա մի հանձնաժողով է, որտեղ մարդն իր համար արժեք չէ: Պետական լիազոր մարմիններում ռեֆորմատիվ փոփոխություններ պետք է արվեն, որ այդ հարթության վրա անձը կարողանա որոշում կայացնելիս իր վրա վերցնի այդ ռիսկայինը:

Փորձաքննություն նշանակելու միջնորդություն չենք ներկայացնելու, քանի որ իմ կարծիքով, այդ հանձնաժողովի եզրակացությունը չի կարող լինել իրավաչափ և հեղինակային՝ հաշվի առնելով նախկին օրինակները, որոնք նշեցի ես»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: