Դավիթաշենի կամրջից նետվողը եղել է 24 տարեկան. մանրամասներ

Jul 23, 2018 Comments Off on Դավիթաշենի կամրջից նետվողը եղել է 24 տարեկան. մանրամասներ

Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. քաղաքացին Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:

ԱԻՆ-ից հայտնում են‚ որ հուլիսի 22-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Ռ. Ա.-ի (ծնված 1994 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: