«Տեղեկացնեմ, որ կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին». Արարատ Միրզոյան

Jul 22, 2018 Comments Off on «Տեղեկացնեմ, որ կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին». Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
1. Տեղեկացնեմ, որ կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։

2. Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։

3. Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները։

#Հակահեղափոխություն_չի_լինելու
#Պիռանյաների_խրախճանքը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: