«Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմավորում է սնանկացած». Գագիկ Համբարյան

Jul 22, 2018 Comments Off on «Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմավորում է սնանկացած». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի և Հայաստանի պետական բուհերի ռեկտորների հանդիպումը… Նպատակը՝ այս տարի ուսանողների կտրուկ նվազման պատճառով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ… ԿԳ նախարարը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ…

Գրեթե բոլոր ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնմխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու…Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ իր հարազատ բուհում խնայողությունների հաշվին սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով բարձրացվելու են դասախոսների աշխատավարձերը… Հետաքրքիր է, ի՞սկ ինչ է այս շատ կարևոր հարցի վերաբերյալ ասել ՇՊՀ ռեկտորի ՊԿ, ՇՊՀ նախկին ռեկտոր, վատահամբավ Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը… 2016 թ-ի հուլիսի 16-ին նշանակվելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնում` Սահակ Մինասյանը նախկին ռեկտորից ժառանգել էր 500 միլիոն դրամ (395 միլիոն դրամը եղել բուհի հաշվեհարարին նստած,իսկ մյուսը՝ ուսանողական վարձավճարների պարտքեր են եղել, որոնց մեծ մասը հավաքվել են Մինասյնաի կողմից և կառավարության 50 միլիոն դրամ դոտացիան)…

Ի դեպ, Վ.Գրիգորյանը բազմիցս հայտարարել էր, որ այդ գումարները կուտակվել են հենց 2018-2019 ուստարվա համար,քանի որ բոլորն էլ գիտեցել են,որ այդ տարի դիմորդների թիվը կտրուկ նվազելու էր… Սակայն տխրահռչակ կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, կոպտորեն խախտելով բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, ոչ միայն անիմաստ փոշիացրեց այդ 500 միլիոն դրամը,այլև 2017 թ-ի իր հաշվետվությունում նշել էր,որ բուհի պարտքը կազմում է 242 միլոն 273 հազար դրամ…Այո, չզարմանաք, 2016 թ-ի հուլիսի 16-ից մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը Մինասյանը փոշիացրել էր ոչ միայն ժառանգած 500 միլիոն դրամ գումարը,այլև գերծախսերի միջոցով բուհին ֆինանսական մեծ վնաս էր պատճառել և հիմա ՇՊՀ-ն գրեթե սնանկացած է…Ընդհանուր վնասը կազմում է մոտ 743 միլիոն դրամ…
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է գտնվում համալսարանը բերեմ մեկ օրինակ… ՇՊՀ ֆինանսական վիճակն այնքան անմխիթար է,որ «Վեոլիա-Ջուր» ընկերության կողմից սահմանված տուգանքը՝1 միլիոն 29 հազար 931 դրամը ՇՊՀ ռեկտորի ՊԿ-ն չէր կարողացել միանգամից վճարել և խնդրել էր պարոն Լըֆեին մաս-մաս վճարել այդ գումարը… Սակայն այս նույն ընթացքում չվերանայվեցին Սահակ Մինասյանի կողմից սահմանված աստղաբաշխական աշխատավարձերը իր ֆան-ակումբի ներկայացուցիչներին, ինչպես նաև չկրճատվեցին վարչական մասի խայտառակ ուռճացված դրույքաչափերը… Ավելին` այն դեպքում, երբ ուսանողների թվաքանակը կտրուկ նվազում է,մեծ քանակությամբ վարչական աշխատակիցների են ընդունում ՇՊՀ… Հետաքրքիր է,պարոն Սերոբյանը ՇՊՀ-ի ո՞ր ձեռքբերումներից է խոսել ԿԳՆ-ում…Հաստատել է մյուս ռեկտորների նման,որ սոցիալապես սարսափելի վատ վիճակում գտնվող Շիրակի մարզի Մայր բուհում կրճատումներ չի անելու և կրճատելու է Սահակ Մինասյանի ֆան-ակումբի և իր բերած յուրայինների աստղաբաշխական աշխատավարձերը…
Շիրակի պետհամալսարանը թալանված է…Այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը՝ Սահակ Մինասյանին ստիպելն է, որ բուհի բյուջե վերադարձնի մսխած գումարները…
Հ.Գ.Ի դեպ, Սահակ Մինասյանի բարեկամ-մտերիմները՝ քրոջ որդին՝ բուհի իրավաբանը և համակարգչից օգտվել չկարողացող թոշակառու քարտուղարուհին, ովքեր նրա հրաժարականից հետո արձակուրդ էին վերցրել և միտումնավոր լուրեր էին տարածում, որ էլ չեն վերադառնալու բուհ, արձակուրդից վերադարձել են և մեծ հաճույքով աշխատում են Մինասյանի ընկերոջ՝Երվանդ Սերոբյանի հետ…Չգիտես ում համար բեմադրված այդ Էժանագին թատերական ներկայացումը շատ պրիմիտիվ էր, քանի որ ներքին խոհանոցին ծանոթ որևէ մարդ չէր էլ հավատում այդ ամենին…

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: