Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա քաղաքացին դիմել է իրավապահներին՝ մեղադրելով ատամնաբույժին իր եղբոր մահվան մեջ

Jul 21, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա քաղաքացին դիմել է իրավապահներին՝ մեղադրելով ատամնաբույժին իր եղբոր մահվան մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Արծրուն Վ.-ի դիմումի փաստով:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ-ատամնաբույժ Անահիտ Հ.-ն իր եղբոր՝ Լևոն Վ.-ին հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ատամները բուժելու գործընթաց է սկսել։

Հուլիսի 15-ին Լևոն Վ.-ն մահացել է, և Արծրուն Վ.-ն եղբոր մահվան մեջ մեղադրում է ատամնաբույժին՝ հայտնելով, որ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր եղբայրը վարակվել է ՁԻԱՀ-ով, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: