Կասկածում են Պուտինին. Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Պուտինի նվիրած գնդակը

Jul 21, 2018 Comments Off on Կասկածում են Պուտինին. Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Պուտինի նվիրած գնդակը

ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայությունը ստուգել է ֆուտբոլի գնդակը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Business Insider-ը:

Աղբյուրում նշվում է, որ դա սովորական ընթացակարգ է, որ անց է կացվում ԱՄՆ նախագահի ստացած բոլոր նվերների հետ կապված:

Ազգային անվտանգության տնօրեն Դեն Քոթսը հայտարարել էր, որ նա վստահ է, որ գնդակը շատ ուշադիր ուսումնասիրվելու է:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին այս տարի Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ է նվիրել:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: