Երկու ամսվա նպաստի գումար՝ նպաստ ստանալու համար

Jul 21, 2018 Comments Off on Երկու ամսվա նպաստի գումար՝ նպաստ ստանալու համար

Ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տ. Աբրահամյանը, ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Ա. Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ:

Ոստիկանությունից հայտնում են, որ իրենց երկու ամսվա նպաստը, ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ, Ա. Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տ. Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:

Իսկ նույն գործակալության աշխատակից Ա. Խաչատրյանը 2016-17 թվականներին, նույն նպատակով պայմանավորվել է նույն Ա.Հակոբյանի հետ, և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: