«Դատապարտյալը երեկվանից հացադուլ է հայտարարել, հրաժարվել է նաեւ դեղորայքից». փաստաբան Լուսինե Զեյնալյան

Jul 21, 2018 Comments Off on «Դատապարտյալը երեկվանից հացադուլ է հայտարարել, հրաժարվել է նաեւ դեղորայքից». փաստաբան Լուսինե Զեյնալյան

Դեռ օրեր առաջ «Զեյնալյան» փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչները բողոքի ակցիան էին իրականացրել քրեակատարողական վարչության դիմաց՝ պահանջով ազատ արձակել 2009 թվականից սպանության համար դատապարտված Արթուր Օսիպյանին, քանի որ նրա կյանքի լուրջ վտանգ է սպառնում։

Այսօր արդեն, մեզ հայտնի դարձավ, որ դատապարտյալը երեկվանից հացադուլ է հայտարարել, հրաժարվել է նաեւ դեղորայքից։ Նրա շահերի պաշտպան Լուսինե Զեյնալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Օսպիպյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում. «Արթուր Օսիպյանը երեկվանից հացադուլ է անում, հրաժարվել է դեղորայքից։ Իր վիճակը ծայրահեղ ծանր է։ Իր մոտ հայտնաբերվել է Միավ, Ձիահ 4-րդ կլինիկական փուլ, ծանր արտայատված իմունային անբավարարություն՝ կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումով, լիմբիկ էնցեֆալիտով եւ վերջույթների պոլինեյրոպացիայով։ Սա 2016 թվականի, դրանից հետո ավելի է բարդացել»։

Ըստ պաշտպանի՝ նա անժամկետ է հացադուլ անում, մինչեւ իրեն ազատ կարձակեն․ «2018 թվականին ունենք տեղեկանք, որ ինքը հաշվառում ունի Ավան հոգեկան առողջության կենտրոնում, անձի օրգանական խանգարում, եւ այնտեղից ստանում է 4 տեսակի հոգեմետ դեղեր։ եթե ինքը դուրս գա, կկարողանան իրեն պառկացնել, ստաբիլ բուժում կստանա։ գոնե կյանքը մի քԱՆի տարով կերկարանա»։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ ՔԿՎ պետի հետ հանդիպման ժամանակ կարողացել են լուծում տալ միայն այն հարցին, որ դատապարտյալին «Դապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց․ «ՔԿՎ պետ իր ազատման հարցը չի որոշում, ինքը կարա հիմնարկից հիմնարկ տեղափոխի։ Կարողացանք «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Արթուր Օսիպյանը այժմ ոչ քայլում է, ոչ նորմալ խոսում է։ Մեր խնդրանքը կայանում է նրանում, որ համապատասխան մարմինները մեխանիզմներ մշակեն, որ կյանքը երկարացնելու մեջ ունենան իրենց լուման»։

Նշենք, որ Օսիպյանը ազատազրկված է 2009 թվականից, դատապարտված է 12 տարվա ազատազրկման։

Աննա Պապիկյան

hraparak.am

«Զեյնալյան» փաստաբանական գրասենյակ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: