Էրդողանն աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

Jul 21, 2018 Comments Off on Էրդողանն աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber գործակալությունը:

Խոսելով այն հարցի մասին, թե ինչպիսի քաղաքական գործիչների է հավանում Դոնալդ Թրամփը, Բենոնն ասել է.

«Կարծում եմ Թրամփն ուժեղ մարդկանց է հավանում, ինչպես օրինակ Չինաստանի նախագահն է։ Նա Էրդողանին և Պուտինին նույնպես հավանում է։ Ըստ իս՝ Էրդողանն աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկն է։ Թրամփը սիրում է ուժեղ առաջնորդներին, ովքեր առաջնահերթություն են տալիս սեփական երկրին։ Նա նաև հավանում է նրանց, ովքեր ազգայնական են ու ուշադրություն չեն դարձնում մյուսների ասածների վրա»:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: