Ինչու են կատակում հենց Փաշինյանի անունից

Jul 21, 2018 Comments Off on Ինչու են կատակում հենց Փաշինյանի անունից

Պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պատմել է, թե ինչու է որոշել կատակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ընտրությունը, Կուզնեցովը պատասխանել է՝ «ոչ մի անձնական բան»․ «Վարչապետի թեկնածության ընտրությունը պայմանավորված է եղել Հայաստանում իշխանության փոփոխությամբ։ Մեզ համար կարևոր էր, որ մարդիկ կապված չլինեին նախորդ վերնախավերի, ՀՀ նախկին ղեկավարության հետ»,-պատմել է նա Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Համապատասխանաբար, պրանկերի խոսքով, եթե մարդը իշխանության է եկել հեղափոխությամբ, թեկուզ խաղաղ, ապա կարելի էր ենթադրել, որ նախնական փուլում նա շփումներ, ելքեր դեպի Եվրոպայի կամ այլ երկրների դիվանագիտական գերատեսչություններ չուներ։ Այդ իսկ պատճառով այլ երկրներում կարող են նորմալ համարել, որ նրանց անմիջապես զանգահարում է Փաշինյանի անձնական օգնականը։

Բացի այդ, Վովանը խոստովանել է, որ իրավիճակը Հայաստանում պրանկերների համար էլ էր հետաքրքիր ինքնին։ Հետաքրքրում էր այն, թե ինչպես նոր իշխանությունները կկառուցեն հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Մասնավորապես, զրուցակիցը հիշեցրել է այն կարծիքը, որ Հայաստանում «թավշյա հեղափոխության» հետևում կանգնած են ԵՄ-ն, ԱՄՆ-ն:

Դիմելով Փաշինյանին՝ Կուզնեցովը հորդորել է վարչապետին չհավատալ, որ սա նրա անձի հետ կապված որոշակի հատուկ գործողություն էր:

Պրանկերը նաև նշել է, որ մոտակա ժամանակներս չեն պատրաստվում ինչ-որ մեկին զանգահարել ՀՀ վարչապետի անունից, և բոլոր ձայնագրությունները արդեն հրապարակվել են։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: