«Բուժհաստատության «գործերն» այնքան լավ են եղել, որ հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել». Արսեն Թորոսյան

Jul 21, 2018 Comments Off on «Բուժհաստատության «գործերն» այնքան լավ են եղել, որ հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես էլ եմ անդադար ապշում…

Այսօր խնդրել եմ ՊԵԿ-ի մեր գործընկերներին, որպեսզի մարզային մի բուժհաստատության հաշիվների վրա կալանք չդնեն հարկային պարտքերի պատճառով, որպեսզի այդ բուժհիմնարկը չդադարի գործել մինչև կլուծենք ֆինանսավորման հարցերը։ Միաժամանակ այսօր տեղեկացա, որ մեկ այլ երևանյան բուժհաստատության «գործերն» այնքան լավ են եղել, որ հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել։

***

2016-2018թթ-ին ԲԿ-ի կողմից բացվել են թվով 6 ավանդային հաշիվներ և կնքվել է թվով 35 ավանդի պայմանագրեր, 2016թ-ին թվով 24, 2017թ-ին թվով 7, 2018թ-ին թվով 4 պայմանագիր` դասական ժամկետային, կուտակվող ավանդի և բիզնես ավանդի պայմանագրեր: Առանձին դեպքերում նույն օրը կնքվել են 4 տարբեր պայմանագրեր` տարբեր ավանդային հաշիվներով, օրինակ 21.11.2016թ-ին: 2017թ-ի ապրիլի 12-ին կնքվել է 2 ավանդի պայմանագիր տարբեր ավանդային հաշիվներով և 2018թ-ի ապրիլի 3-ին 2 տարբեր ավանդային հաշիվներով: 2016-2018թթ-ի ԲԿ-ի կողմից ներդրված ավանդների ընդհանուր գումարը ըստ ավանդային հաշիվների վերաբերյալ բանկի կողմից ներկայացված քաղվածքների կազմում է 280,0մլն դրամ:

***

Կարո՞ղ եք գուշակել բուժհաստատության անունը մեկ անգամից…

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: