Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար (տեսանյութ)

Jul 21, 2018 Comments Off on Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար (տեսանյութ)

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, սեփականատեր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար։

«Էխա» Youtube ալիքի «Суть событий» ծրագրի ուղիղ միացման ժամանակ Վենեդիկտովը հայտնել է, որ երեքշաբթի՝ հուլիսի 24-ին կժամանի Հայաստան, որ հարցազրույց վերցնի ՀՀ վարչապետից, ինչպես նաև մի քիչ շրջի երկրում։ Վենեդիկտովը նաև նշել է, որ արդեն 15 տարի չի եղել Հայաստանում և մտադիր է այցելել Սևան, Դիլիջան, Էջմիածին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: