Երեխայի մահվան ցավալի փաստը շահարկելն ու պատվաստման հետ կապելն անթույլատրելի է. Ա. Չոբանյան

Jul 20, 2018 Comments Off on Երեխայի մահվան ցավալի փաստը շահարկելն ու պատվաստման հետ կապելն անթույլատրելի է. Ա. Չոբանյան

Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահվան ցավալի փաստի շուրջ շահարկումներին, բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Աննա Չոբանյանի խոսքով, պետք է վերջ դնել:

«Երեխայի մահվան հետ կապված իրարամերժ տեղեկություններ են հրապարակվում, որոշ դեպքերում ճիշտ չեն փոխանցվում մեր իսկ հաղորդած մանրամասները: Այս առումով, ուզում եմ շեշտել, որ պատվաստումը` ԿԿԽ, երեխան ստացել է հունիսի 19-ին և ոչ թե 29-ին, ինչպես թյուրիմացաբար կամ անփութորեն փոխանցել է լրատվամիջոցը: Բացի այդ, երեխայի մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը պատվաստման հետ կապ չունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց հայտնի մանկաբույժը, որը երեխային բուժօգնություն է ցուցաբերել:

Երեխան հիվանդացել էր աղիքային ինֆեկցիայով 2 ամիս առաջ, բուժվել էր ստացիոնարում, ըստ բնակության վայրի: Ներկա հիվանդությունը սկսվել էր պատվաստում ստանալուց օրեր անց` հիվանդանոց ընդունվելուց 4 օր առաջ` 39-40,5 ջերմությամբ: Հուլիսի 30-ին հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղից վիճակի ծանրության պատճառով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ընդունվելու պահին վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Երեխան ստացել է արհեստական շնչառություն:

Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր վիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն՝ 3-րդ աստիճան, աղիքային /ինտեստինալ/ համախտանիշ: Ընդունվերուց 10-ը ժամ հետո երեխան մահացել է:

Հերձման պաթոհիստոլոգիական հետազոտությունը, և ոչ թե հետաքննությունը ընթացքում է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: