Պարզաբանում՝ Սևանի «ծաղկելու» հիմնական պատճառների վերաբերյալ

Jul 20, 2018 Comments Off on Պարզաբանում՝ Սևանի «ծաղկելու» հիմնական պատճառների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է.

Համացանցում լուրեր են շրջանառվում, որոնցում ջրիմուռների բազմացումը Սևանա լճի ճահճացման երևույթ է գնահատվում։

Բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտնում է, որ Սևան ազգային պարկի համապատասխան մասնագետները, դեռևս հուլիսի սկզբին կանխատեսել էին լճի առափնյա հատվածներում, խորշերում, ինչպես նաև վատ ջրափոխության հատվածներում (ծանծաղուտներում և այլն) ջրի լայնածավալ «ծաղկման» պրոցեսներ, ինչն այդ հատվածներում կարող է հանգեցնել ջրի որակի վատթարացման։ Արդյունքում լճի այդ հատվածներում դիտարկվել են ջրի գույնի փոփոխություն (դեղնականաչավուն, կանաչավուն, կանաչաշագանակագույն), որն արտառոց բնույթ չի կրում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշված երևույթը կարող է տևել մինչև 2 շաբաթ, իսկ հաջորդ փուլը կարող է դիտարկվել նաև օգոստոսի 2-րդ կեսին։ Նշված երևույթը բնականոն գործընթաց է ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: