«Առանց ցնցումների ». Փաշինյան

Jul 20, 2018 Comments Off on «Առանց ցնցումների ». Փաշինյան

«Կարծում եմ, որ ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասն չենք մեկնաբանել խնդիրը, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք մի համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեության առանձին ձեւերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել եւ սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել, այսպես ասած, ՀՆԱ ձեւավորման մեծ բաժինը ստեղծել:

Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենա, տնտեսական ոլորտները եւ ձեւերը պետք է հասանելի լինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք գործել են այս կամ այն ոլորտում, այլեւս չպետք է կարողանան գործունեությունը ծավալել այդ ոլորտներում:Սա նշանակում է, որ մյուսները եւս պետք է ունենան այդ հնարավորությունը:

Ընդ որում հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին օրից, կառավարությունը նաեւ իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիտորինգ անել, տեսնել ինչ փոփոխություներ են տեղի ունենում, եթե այդ փոփոխությունները տեղի չեն ունենում կամ դանդաղում են, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու մասին: Մենք հակված ենք այս պրոցեսն անել հանդարտ, առանց ցնցումների»,ասաց նա:

Փաշինյանը նաեւ արձանագրեց, որ իրենց տնտեսական քաղաքականության հիմնասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը եւ անկախ դատական համակարգի ստեղծմանն  ուղղված ջանքերը:

«Ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ անկախ դատական համակարգ եւ կոտռուպցիայի բացակայություն: Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը բնականաբար պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններով, այդ թվում հարկային օրենսգրքում, որով պետք է լուծվի փոքր ու միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,հայտարարեց ՀՀ վարչապետը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: