Նախկին իշխանությունը թող չուրախանա, թե ռուսների միջոցով կառևանգեն իշխանությունը

Jul 20, 2018 Comments Off on Նախկին իշխանությունը թող չուրախանա, թե ռուսների միջոցով կառևանգեն իշխանությունը
Նախկին իշխանությունը թող հեչ լավ չզգա նոր կառավարության հանդեպ ռուսական որոշ շրջանակների դեմարշներից: Այդ դեմարշները նույնքան, եթե ոչ ավելի դաժան եղել են իրենց ժամանակ, ու ես, իմ նման մտածող ու պետության շահից գործող շատերը, մեր երկրի ինքնիշխանությունը արտաքին ոտնձգությունից պաշտպանելիս անուղղակի պաշտպանել ենք նաև իրենց /որոշ անհասկացողների դա թվացել է իշխանության պաշտպանություն, բայց դա չէ թեման/: Այժմ նոր կառավարությունը ու նրա մոտեցումները այդ սեղմված օղակը ջարդելու հրաշալի հնարավորություն է: Եթե իրենց թվում է, թե այս կառավարությանն էլ այդ օղակը կխեղդի, ու իրենք կառևանգեն իշխանությունը, սխալվում են, թե օղակի պահպանվելու դեպքում իրենք շանս ունեն: Շանս ոչ մեկ չունի: Այնպես որ, հեչ չպատրաստվեք ուրախանալ, այլ մտածեք, ոնց անենք, որ համատեղ ուժերով այդ օղակը բացենք:
Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջ
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: