Ոստիկանական 125 տեսախցիկ հետևելու է Բաթումիում զբոսաշրջիկների անվտանգությանը

Jul 20, 2018 Comments Off on Ոստիկանական 125 տեսախցիկ հետևելու է Բաթումիում զբոսաշրջիկների անվտանգությանը

Վրաստանի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Բաթումում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով, քաղաքային իշխանությունների աջակցությամբ Ներքին գործերի նախարարությունը 114 վայրերում 125 տեսանկարահանող սարքեր է տեղադրել ,հատկապես տեսանկարահանող սարքեր են տեղադրվել նաև զբոսաշրջիկների կողմից առավել շատ այցելվող հատվածներում, այդ թվում՝ նաև հին Բաթումում և Բուլվարի հատվածում։ Առաջիկայում  կտեղադրեն ևս 80 տեսախցիկ։

Նախարարությունից հայտնում են, որ նման նախաձեռնության շնորհիվ ոչ միայն կպակասեն ճանապարհատրանսպորտային պատահարները, այլև տեսախցիկները կօգնեն պայքարել հանցագործությունների դեմ, կարճ ժամանակում բացահայտել կատարված հանցանքները։

Ինչ վերաբերում է տուգանքներին, հաղորդվում է, որ տեսախցիկի կողմից արձանագրված խախտման մասին մեքենայի սեփականատիրոջն անմիջապես կտեղեկացվի SMS հաղորդագրությամբ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: