«Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով». Lenta.ru

Jul 19, 2018 Comments Off on «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով». Lenta.ru

Lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրով հոդված է հրապարակել, որում Հայաստանն Ուկրաինայի «երկվորյակ քույր» է անվանում և ցավ հայտնում, քանի որ բոլորովին վերջերս Երևանը «հավատարիմ» էր Մոսկվային:

«Մինչ վերջերս Երևանը հավատարիմ էր Մոսկվային, ամեն դեպքում, ավելին, քան մյուս կովկասյան անկախ հանրապետությունները: Սակայն այժմ պետք է խորապես մտածենք հետագա երկկողմ հարաբերությունների մասին: ՀՀ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց: Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: Ստացվում է, որ այժմ Հայաստանում մնացել է մեկը, ով հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, և դա Փաշինյանն է, իսկ Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի խաղաղության միակ աղավնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կարող է հանդարտեցնել շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»,-  գրել է ռուսական կայքը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: