Դիմում եմ ԱԱԾ-ին ապօրինաբար ինձանից խլած Կամուրջ հիմնադրամի գործը հետաքննել. Գագիկ Վարդանյան (<Կամուրջ> հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն) (video)

Jul 22, 2018 Comments Off on Դիմում եմ ԱԱԾ-ին ապօրինաբար ինձանից խլած Կամուրջ հիմնադրամի գործը հետաքննել. Գագիկ Վարդանյան (<Կամուրջ> հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն) (video)

«2000թ.-ին ամերիկյան բարեգործական մի կազմակերպության աջակցությամբ, բայց հիմնականում իմ ջանքերով հիմնադրել եմ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որն ապօրինաբար ինձանից խլել են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միկրոձեռներեցության զարգացման <Կամուրջ> հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանը:
Ըստ Գագիկ Վարդանյանի՝ վերոնշյալ մարդկանց ճնշմամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հրաժարական են տվել, ձևավորվել է նոր խորհուրդ, որի կազմում եղել են այդ ժամանակվա ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանը. «Խորհրդի կազմում հետագայում կատարվում են փոփոխություններ, նշանակելով միկրոֆինանսավորման ոլորտից բացարձակապես անտեղյակ անձանց»:
Գագիկ Վարդանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին,ԱԱԾ-ին, որպեսզի այս գործը վերաբացվի և արդար ընթացք տրվի:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: