«Սանիթեք»- ի հետ կապված բողոքների և սանիտարահամաճարակային իրավիճակի մասին

Jul 19, 2018 Comments Off on «Սանիթեք»- ի հետ կապված բողոքների և սանիտարահամաճարակային իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով «Սանիթեքի» հետ կապված բողոքներին և հնարավոր սանիտարահամաճարակային իրավիճակին, նշեց, որ իրենք ստացել են բազմաթիվ ահազանգեր և բողոքներ:

«Սանիթեքի» հետ կապված խնդիրը, վերջինիսներկայացմամբ՝ կապված է մեքենաների անսարքության հետ է. «Մենք մեր գործառույթների շրջանակներում հայտնաբերում ենք ամենավատ տեղերը և կոչ ենք անում քաղաքային իշխանություններին լուծել: Վերջին անգամ Կամո Արեյանի միջամտությամբ այլ մեքենաներ են ներգրավվել Նոր Նորքում այդ հարցը լուծելու համար, այսինքն՝ «Սանիթեքից» դուրս ու նաև վարչական շրջանների ղեկավարների հետ ենք աշխատում»:

Իսկ սանիտարահամաճարակային վիճակը, Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս պահին կայուն է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: