Կամուրջ հիմնադրամն ինձանից խլել են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու Արթուր Ջավադյանը. Գագիկ Վարդանյան (<Կամուրջ> հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն)

Jul 22, 2018 Comments Off on Կամուրջ հիմնադրամն ինձանից խլել են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու Արթուր Ջավադյանը. Գագիկ Վարդանյան (<Կամուրջ> հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն)

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, Միկրոձեռներեցության զարգացման <Կամուրջ> հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես նախորդ իշխանությունը և Կենտրոնական բանկի ղեկավարությունը շանտաժի և արհեստական քրեական գործ հարուցելու միջոցով խլել իր ստեղծած միկրոֆինանսական կազմակերպությունը. «Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ինձանից խլել են շահույթ չհետապնդող և սոցիալական առաքելությամբ միկրոֆինանսական հիմնադրամի կառավարման ղեկը: Այդ ամենն իրակացվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի,նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի անմիջական մասնակցությամբ»:
Հարցին՝ ինչու է այսօր որոշել բարձրաձայնել այս խարդախության մասին, Գագիկ Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանում կարծես սկսվել են ծայրահեղ կոռումպացված համակարգի փլուզման և նորի կառուցման հեղափոխական գործընթացներ: Նիկոլ Փաշինյանի սկսածը հույսեր է ներշնչում, և ես որոշեցի հրապարակավ ներկայացնել այս պատմությունը՝ հույս ունենալով, որ գոնե հիմա հնարավոր կլինի արդարացի լուծում տալ այս գործին»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: