ՊԵկ նախագահը սխալվել է, որ անուններ է տվել

Jul 19, 2018 Comments Off on ՊԵկ նախագահը սխալվել է, որ անուններ է տվել

«Քննիչները, կոլեգաներն ինձ ասացին, որ քննչական եւ հետաքննչական գործողությունների շրջանակում որեւէ տեղեկատվություն բացահայտելը կարող է վնասել գործին»,- այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով նրան, որ իր վերջին ասուլիսի ժամանակ հրապարակել էր ստուգվող գազալցակայանների հանրությանը հայտնի տերերի անունները, ասաց, որ սխալվել է:

«Մենք գնում ենք ոչ թե բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով դեպքի հարկ վճարողի նկատմամբ վարչարարություն, այլ հարկ վճարողի վարքագծի քննարկման արդյունքում իրականացնում ենք վարչարարություն: Եթե հետո պարզվում է, որ այդ հարկ վճարողը ինչ-որ մեկին է պատկանում, մենք նաև ուսումնասիրում ենք, թե այդ ինչ-որ մեկը իր գործողություներով կամ անգործությամբ նպաստե՞լ է այդ հարկ վճարողի վարքագծին»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նա ընդգծել էր, որ քրեական գործ է հարուցված բոլոր 8 կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: