Զանգակատան և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն

Jul 19, 2018 Comments Off on Զանգակատան և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն

Արարատի մարզի Զանգակատան և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքներում սույն թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս մասին որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, Զանգակատան համայնքի ղեկավար Էմին Սահակյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի հունիսի 11-ին հրաժարական է ներկայացրել:

Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: