«Քաղաքի սանիտարական վիճակն աղետալի է». Թեհմինա Վարդանյան

Jul 19, 2018 Comments Off on «Քաղաքի սանիտարական վիճակն աղետալի է». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ղեկավարներ, վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաև Sanitek Armenia, վերջին երկու շաբաթների ընթացքում քաղաքի սանիտարական վիճակն աղետալի է։ Վստահ եմ՝ յուրաքանչյուրդ այս խնդրի մասին տեղյակ եք։ Խնդրում եմ մի կողմ դնել ճամպրուկային տրամադրություններն ու զբաղվել Ձեր գործառույթներով։ Սա նաև Ձեր քաղաքն է և նման մոտեցումն ուղղակի սոսկալի է։

Խնդրու՛մ եմ, հորդորու՛մ եմ, պահանջու՛մ եմ մի կողմ դնել կուսակցական ամբիցիաներն ու մղումերը և շարունակել բնականոն աշխատանքն ու հնարավորինս լուծում տալ քաղաքում տիրող հակահիգենիկ իրավիճակին

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: