Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել , բայց կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան (video)

Jul 22, 2018 Comments Off on Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել , բայց կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան (video)
«ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով:Ես ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ մենք բազմիցս նշել ենք, որ անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե մենք ստացանք ստույգ, օպերատիվ տվյալներ, որ տվյալ մարդն իրականացրել է այս կամ այն օրինախախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան միջոցառումներ», –   լրագրողների հետ զրույցում վստահեցրեց   Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը :
Նա նշեց, որ «Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին:
«Ուղղակի հիմանդրամի ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա ստուգումները ընթանում են: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ:Բայց կհրավիրվի առաջիկայում», – ասաց նա:
ԱԱԾ տնօրենը հավելեց որ ապօրինի հարստացած պաշտոնյաների նոր նյութեր կան, որոնք բավականին մեծ ծավալի են:
Հարցին՝ աղմկոտ անուններ կա՞ն, նա պատասխանեց՝ այո:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: