Օպերայի թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը հանելն ուղղված էր իմ դեմ. Կարեն Դուրգարյան (video)

Jul 22, 2018 Comments Off on Օպերայի թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը հանելն ուղղված էր իմ դեմ. Կարեն Դուրգարյան (video)

Արդեն երեք տարի է, ինչ Օպերայի թատրոնի նախկին գլխավոր դիրիժորԿարեն Դուրգարյանը լքել է զբաղեցրած պաշտոնը: Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, դիրիժորը ներկայացրեց, թե ինչով է զբաղվել այս երեք տարիների ընթացքում. «Այսօր որպես հրավիրված դիրիժոր Հայաստանից դուրս աշխատում եմ յոթ թատրոններում: Այս երեք տարիների ընթացքում կապերը երաժշտական աշխարհի հետ ավելի նշանակալից դարձան»:
Ըստ Կարեն Դուրգարյանի՝ թատրոնի փլուզումը սկսվեց դեռ 90-ականներից. «Թատրոնի ղեկավարաները փոխվում էին, հանելով հին ներկայացումները , հանդիսատեսին էին ներակայացնում իրենցը: Ռեպերտուարը կրճատվեց, ինչի արդյունքում ազատ օրերին թատրոնը տալիս էին վարձակալության, որպեսզի կարողանային թատրոնի ծախսերը հոգալ»: Կարեն Դուրգարյանի խոսքով կոնֆլիկտը սկսվեց այն ժամանակ, երբ իրենք փորձեցին շաբաթական երկու ներկայացման փոխարեն չորս ներկայացում բեմադրել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: