Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը բացում է իրեն զրպարտողների դեմքը. (video)

Jul 22, 2018 Comments Off on Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը բացում է իրեն զրպարտողների դեմքը. (video)

Օրերս Աֆղանական պատերազմի վետերանների միության երկու անդամներ մեղադրել էին միության նախագահ Արմեն Մխիթարյանին միությունը 22 տարի քանդելու, նախկին իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ: Մեզ հետ զրույցում Արմեն Մխիթարյանը նշեց, որ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները հերյուրանքներ են եղել և տրամադրեց մի տեսանյութ, որտեղ միության անդամ Արմեն Գրիգորյանը, ով Արմեն Մխիթարյանին մեղադրողներից մեկն էր, հավաքույթի ժամանակ խմում է Արմեն Մխիթարյանի կենացը և շնորհակալություն հայտնում վերջինիս այդքան ժամանակ միությունը կանգուն պահելու համար: Գրիգորյանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդուն՝ Տարոն Մարգարյանին, հոր անունն արժանիորեն բարձր պահելու և իր կատարած բոլոր գործերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: