ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը

Jul 17, 2018 Comments Off on ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացված կարգով կացության իրավունք տրամադրել օտարերկրացիներին, որոնք ԽՍՀՄ քաղաքացիություն կամ Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխատանքներ են իրականացվում նախագահի հանձնարարականի վերաբերյալ, մենք առաջարկում ենք Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեցող կամ ՌԽՖՍՀ տարածքում ծնված և խորհրդային քաղաքացիություն ունեցած օտարերկրացի անձանց կացության իրավունք տրամադրել՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու փուլը»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: