Այսինքն՝ որտեղ թեժ մարտ ա տեղի ունեցել, դա են համարո՞ւմ մարտական գործողություն.ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ

Jul 17, 2018 Comments Off on Այսինքն՝ որտեղ թեժ մարտ ա տեղի ունեցել, դա են համարո՞ւմ մարտական գործողություն.ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ

«Ես ծառայել եմ Հադրութի զորամասում, եղել եմ մարտական դիրքերում, իրականացրել եմ հերթապահություն, բայց մեզ ասել են՝ ձեր զորամասը գործողությունների մեջ ընդգրկված զորամաս չի համարվում»,-ապրիլյան քառօրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի երթով շարժվեցին  դեպի Կառավարություն՝ վարչապետին փոխանցելու իրենց նամակը, թե ի՞նչ հիմնավորմամբ զինգրքույկում նշված չէ մարտական գործողության մասնակցելու հանգամանքը:

«Ասել են՝ քանի որ մարտական դիրքեր չեք հանձնել, կորուստներ չեք ունեցել, ի՞նչ մարտական գործողություն: Այսինքն՝ որտեղ թեժ մարտ ա տեղի ունեցել, դա են համարո՞ւմ մարտական գործողություն: Ինչպե՞ս է լինում, որ զորամասի 10 տոկոսի զինգրքույկում նշված է, 90 տոկոսինը՝ ոչ: Երբ նռնականետով մարտ են վարում հեռվից, դա չի համարվո՞ւմ մարտական գործողություն: Օրենքի խախտումներ են եղել, որոնց համար պատասխանատվության պետք է ենթարկվեն հրաման տվողները»,- ասաց  տղաներից մեկը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: