Վիճաբանություն, դանակահարություն Երևանում

Jul 17, 2018 Comments Off on Վիճաբանություն, դանակահարություն Երևանում

Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:

Ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, և 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ. նրանք հայտնել են, որ իրենց բակում դանակահարվել են:

Ժամը 02.40-ին ստացվել է մեկ այլ հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն և «աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որոնք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են նշված հասցեում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 23.45-ին, Կողբի 1-ին փողոցի թիվ 15/1 հասցեի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Սարգիս Ս.-ն իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Մնացական Ռ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին, Սարգիս Ս.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ նշված վիճաբանության ժամանակ Մնացական Ռ.-ն դանակով հարվածել է իր ձեռքին՝ պատճառելով վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: