Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի, որից մեկն՝ առանձնատուն

Jul 17, 2018 Comments Off on Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի, որից մեկն՝ առանձնատուն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2018 թ. հայտարարագրում ներկայացրել է չորս անշարժ գույք:

Այդ չորսից մեկը առանձնատուն է, իսկ մյուս երեքը՝ հողամաս: Որպես շարժական գույք  է հայտարարագրել «MERCEDES–BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ ու 90 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտ ն ե րը՝ 41 հազար 6 5 0 դրամ եւ ստացվել աշխատավարձից:

Սանոսյանը «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության անդամ է, ստացել է աշխարհագրության մագիստրոսի աստիճան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: