Թուրք սկանդալային շոումենի գործի շրջանականերում ձերբակալվել է հայտնի գործաարար

Jul 16, 2018 Comments Off on Թուրք սկանդալային շոումենի գործի շրջանականերում ձերբակալվել է հայտնի գործաարար

Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել «Ադնան Հոջա» կեղծանվամբ սկանդալային շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարի գործը, ով մի քանի օր առաջ կալանավորվել էր։

Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Օքթարին առաջադրվել են բազում մեղադրանքներ, այդ թվում և՝ մանկապղծություն։

Հուլիսի 15-ին Ստամբուլի ոստիկանությունը մի շարք շրջաններում նորից գործողություն է իրականացրել, որի ընթացքում բերման են ենթարկվել Օքթարի օգնականներ Դիդեմ Ուրերին և Օքթար Բաբունան։ Բացի այդ ձերբակալվել է տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող թուրք հայտնի գործարար Մեհմեթ Ալփ Ունլուն։ Վերջինս մեղադրվում է Օքթարի հետ փողերի լվացում կազմակերպելու մեջ։

Օքթարը Թուրքիայում հայտնի է աղմկահարույց «Զրույց» (Sohbet) հաղորդաշարով, որը թուրք իսլամական պահպանողականների կողմից հաճախ է ենթարկվում խիստ քննադատության։ Պատճառն այն է, որ այդ հաղորդմանը մասնակցում են բաց հագուստով, երբեմն կիսամերկ կանայք, որոնք հասարակության մեջ անվանվում են «փիսոներ»:

Հիշեցնենք, որ Օքարը Թուրքիայում հայտնի է որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծել էր կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքարում էր Դարվինի տեսության դեմ։ Նա մոտ 300 գրքի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Էվոլյուցիայի տեսության տապալումը» խորագրով գիրքն էր։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: