Հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ առաջիկա ընտրությունների համար

Jul 16, 2018 Comments Off on Հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ առաջիկա ընտրությունների համար

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի համար նախատեսել է հեռուստաբանավեճերի կազմակերպում Հանրային հեռուստաընկերությամբ: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Նախընտրական քարոզչությունը նպատակ ունենք դարձնել ավելի քաղաքական մրցապայքար: Մեխանիզմներ ենք նախատեսել, որ պետությունը խթանի գաղափարների պայքարը: Հավասարություն ապահովելու համար Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսել ենք հեռուստաբանավեճերի կազմակերպում»,-նշել է Իոաննիսյանը:

Ինչպես ասել է՝ փակ համամասնական ընտրակարգը հնարավորություն կտա հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը տեղամասում: Հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն քվեարկել: Կնվազեցվեն ընտրողների վրա ազդեցության մեխանիզմները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: