Արդարադատության նախարարության աշխատակիցը մահացել է. որն է պատճառը

Jul 16, 2018 Comments Off on Արդարադատության նախարարության աշխատակիցը մահացել է. որն է պատճառը

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է:

Լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայր ժամանած ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ շենքի տանիքի փլուզման պահին աշխատակիցներն անցնում էին շենքի տակով:

Նախարարը նշեց, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:

«Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,-հայտնեց նախարարը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: