Մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու.«Ելքը» չմասնակցեց ավագանու նիստին

Jul 16, 2018 Comments Off on Մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու.«Ելքը» չմասնակցեց ավագանու նիստին

«Մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու։Մենք չմասնակցեցինք ավագանու նիստին, որովհետև նախապես հայտարարել էինք, որ քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և արտահերթ ընտրությունների ենք գնում»,- ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Թեև «Ելք» դաշինքը չէր մասնակցում ավագանու նիստին, բայց խմբակցության անդամների մեծ մասը քաղաքապետարանում էր։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  անդամ Թեհմինե Վարդանյանը, ում անունը որպես քաղաքապետի թեկնածու մամուլում շրջանառվում էր, ասաց․ «Ես բացառել եմ այս պահին իմ առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու, մնացածը ընթացիկ քննարկումները ցույց կտան:

Այժմ քննարկվում է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը։

Որոշում լինելուն պես բոլորդ տեղեկացված կլինեք։ Մեզ համար ընդունելի են ավագանու արտահերթ ընտրությունները, մենք այլևս չենք պատրաստվում աշխատել 46 ավագանի ունեցող «Հանրապետական» խմբակցության հետ»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: