«Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չդատապարտվեն, ոչինչ չեմ կարող ասել». Ռուբեն Հախվերդյան

Jul 16, 2018 Comments Off on «Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չդատապարտվեն, ոչինչ չեմ կարող ասել». Ռուբեն Հախվերդյան

Երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով այսօր միացել է քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին սատարող ակտիվիստներին,լրարողներին ասաց,որ «Ուզում ենք, որ Զարուհին քաղաքապետ լինի, գիտենք, որ խելացի աղջիկ է և շատ ավելին կարող է անել: Պետք է հասկանալ, թե այս քաղաքից ինչքան փողեր են լափվել»:

«Այո: Իհարկե, գիտեի, որ լափվել ա, բաց էդ չափի չէի պատկերացնում:Կուսակցությունները երևի մտածում են Զարուհին ծայրահեղական է: Բայց այնպիսի ծայրահեղ ժամանակներում ենք ապրում, որ մեզ պետք է ծայրահեղ ճշմարտությամբ նկարագրի, թե ինչքան է լափվել այս քաղաքից»,  Տարոն Մարգարյանի մասին տեսանյութ հրապարակվեց, Ձեզ այն զարմացրե՞ց հարցին, նման պատասխան Հախվերդյանը :

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից բացահայտումներին և պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ քայլերը, Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ դրանք այնքան էլ բավարար չեն: «Կարծում եմ՝ շատ ավելի թափանցիկ պետք է արվի: Կան բաներ, որ երևի չեն ուզում ասեն, բայց պետք է ասեն: Երևի հետախուզական պատճառներով չեն բարձրաձայնում, բաներ կան, որ չպետք է ասեն»,- ասաց նա՝ հավելելով՝ «Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջնականորեն չդատապարտվեն, ես ոչինչ չեմ կարող ասել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: