Կոնտակտները շարունակվելու են. Տիգրան Բալայանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

Jul 16, 2018 Comments Off on Կոնտակտները շարունակվելու են. Տիգրան Բալայանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

«Սա ճանաչողական հանդիպում էր:Այս պահին չեմ կարող ասել, որ ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ Ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված տեսակետ կա, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, և ինչ-որ «պաուզա» պետք է վերցնել և դրանից հետո նոր շարունակել։ Մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի վրա։ Ե՛վ վարչապետ Փաշինյանը, և՛ արտգործնախարար Մնացականյանն են ընդգծել, որ կարևորագույն հարցն Արցախի անվտանգության հարցն է, որի ապահովման սկզբունքով ենք մենք առաջնորդվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով օրերս Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։

ՆԱՏՕ-ի հռչակագրի գնահատականների հետ կապված բավականին իրարամերժ տեսակետներ կան դիտարկմանը, Տ. Բալայանն ասաց, որ ինքը տեղյակ է այդ մեկնաբանություններին և գնահատականներին.

«Բայց նաև չեմ ուզում այստեղ զբաղվել լեզվաբանական վերլուծություններով։ Հստակ է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի հռչակագրում ամրագրված է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձևաչափում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Սա այն է, ինչ ասում ենք մենք:Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձևով։ Խոսքը առաջին հերթին ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին է»,ասաց Բալայանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: