«Ինչու են միմյանց միացել.«Ելքին» ու ՀՀԿ-ին հարցրեք». Զարուհի Փոստանջյան

Jul 16, 2018 Comments Off on «Ինչու են միմյանց միացել.«Ելքին» ու ՀՀԿ-ին հարցրեք». Զարուհի Փոստանջյան

«Մտադիր եմ  ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իմ թեկնածությունը:Ամեն բան կախված է լինելու երևանցիների քաղաքացիական դիրքորոշումից:Այս պահին էլ մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Շուրջ մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանի շտաբում մենք ընտրակեղծարարություն բացահայտեցինք, որին, սակայն, ընթացք չտրվեց: Ավելին՝ մեր նկատմամբ բռնություն կիրառվեց: Ինձ երևանցիները պետք է ընտրեն, նրանց կամքը և ցանկությունն է քննարկվում: Սա արտահերթ գործընթաց է, հետևաբար՝ ամեն ինչ լուծվում է արտահերթ ընթացակարգերով: Մենք մասնակից ենք լինելու այդ բոլոր գործընթացներին: Այսօրվանից մենք ցույց ենք տալիս մեր քաղաքական դիրքորոշումը և ասում, որ մենք փոխելու ենք ամեն ինչ»,- հայտարարեց  Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հարցին՝ «Ելքն» ու ՀՀԿ-ն քվորում չապահովեցին, այդ հանգամանքն ինչպե՞ս է գնահատում, Փոստանջյանը պատասխանեց. «Իրենց ուղղեք հարցը, իրենց հարցրեք, թե ինչու են միմյանց միացել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: