Թույլ չենք տա, որ խղճի ազատության «տանիքի» տակ արտոնություններ փնտրի. Փաշինյանը՝ «Եհովայի վկաների» մասին

Jul 16, 2018 Comments Off on Թույլ չենք տա, որ խղճի ազատության «տանիքի» տակ արտոնություններ փնտրի. Փաշինյանը՝ «Եհովայի վկաների» մասին

«Երբ «Կոշի» ՔԿՀ-ում էի, ապա այնտեղ կային Եհովայի վկաներ, ովքեր բանակից խուսափելու համար էին այնտեղ, օրենքն այլ էր եւ նրանք դատապարտվել էին ազատազրկման: Այնտեղ մարդիկ կային, որոնց հետ շփվելիս հասկանում էիր, որ դա նրանց համոզմունքն էր, բայց կային մարդիկ, որոնց համար իրենց հավատքը որոշ մեխանիզմներից օգտվելու հնարավորություն էր: Մեր օրենքը հիմա փոփոխվել է: Հիմա նրանք ոչ թե բանակից ազատվում են, այլ կա այլընտրանքային ծառայության համակարգ եւ նրանք ուղղակի այլընտրանքային ծառայություն են իրականացնում եւ դա, ըստ էության, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավություններն են»,-ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի դիտարկմանը, թե Եհովայի վկաներին չափից շատ արտոնություններ են տրվել։

Վարչապետը հավաստիացրեց, որ խղճի ազատությունը ժողովրդավարության կարեւոր ատրիբուտ է. «Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է թույլ տանք որեւէ մեկին, որ խղճի ազատության «տանիքի» տակ որոշակի արտոնություններ փնտրի եւ ապօրինի գործունեության ծավալի: Չարաշահման որեւէ դեպք ես թույլ չեմ տա։ Բայց դրա համար ինձ պետք է այդ դեպքերը հայտնի լինեն»,-նշեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: