Փաշինյանը բացահայտեց խնդիրը․ ո՞վ կլրացնի հայեցակարգային, ռազմավարական վակո­ւումը

Jul 14, 2018 Comments Off on Փաշինյանը բացահայտեց խնդիրը․ ո՞վ կլրացնի հայեցակարգային, ռազմավարական վակո­ւումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելից վերադառնալիս խոսելով Հայաստան-ԵՄ նոր հարաբերության մասին՝ նոր Հայաստանի իրողություննե­րից բխող օբյեկտիվ անհրա­ժեշտությունների համատեքս­տում, Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց նաև մի կարևոր խնդիր՝ հայտարարելով, որ Հայաստանում եվրոպական քաղաքականությունը կամ Եվ­րոպայի հայաստանյան քա­ղաքականությունը ճգնաժամում է, և այդ խնդիրը պահան­ջում է լուծում Եվրամիության վարքագծի փոփոխության տեսքով՝ համարժեք Հայաս­տանում տեղի ունեցող փոփոխություններին: Այս հայտարարությանն ու դրա ասպեկտներին մենք անդրադարձել ենք, սակայն կա ևս մի կարևոր հանգա­մանք, որի մասին արժե խոսել, ու թերևս այն կարևորներից մեկն է Հայաստանում քաղա­քական նոր համակարգի ձևավորման առանցքային խնդրում: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, խնդիրը ներկայացնելով Եվրամիությունից Հայաստան վեկտորով, բավական թա­փանցիկ կերպով ակնարկեց նաև Հայաստանից Եվրամիություն վեկտորի և դրանում առկա վակուումի մասին: Ակնհայտ է մի բան, որ նոր Հայաստանում, թավշյա հեղա­փոխություն ապրած և վերա­փոխվող, արմատապես նո­րոգվող Հայաստանում պա­հանջվում է արդեն եվրոպա­կան քաղաքական ուղղության ոչ պակաս սկզբունքային և հիմնարար վերափոխում, եվ­րոպական քաղաքական գծի բովանդակային ռեսթարթ կամ նույնիսկ նոր-նոր ձևավորում: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադարձին մատը դրել է, ըստ էության, այս խնդրի վրա՝ ցույց տալով հայաստանյան քաղաքական դաշտում էլ այդ գաղափարախոսական կամ պարզապես հայեցակարգային, ռազմավարական վակո­ւումը, հատկապես նոր իրականության պայմաններում: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է այդ խնդիրն ու ակամա հարց բարձրացրել՝ ո՞վ կլրացնի, ո՞վ կարող է լրացնել այդ վակուումը, բայց որակապես նոր բովանդակու­թյամբ, համարժեք Հայաստանի նոր իրողություններին, ին­չով միևնույն ժամանակ կա­րող է նպաստել նաև Եվրամիությունում Հայաստանի հանդեպ նոր մոտեցումների ձևավորմանն ու քայլերի խթանմանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: