Պաշտոնավազքի մեջ են մտել

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով այն հարցվին, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արամ Սարգսյանի թեկնածությունը, ասել է. «Այսօր ամեն մեկը հելնում, ասում է՝ ես Երկրապահի նախագահ եմ: Թեկնածու չի կարող առաջադրվել, պետք է լինի ԵԿՄ համագումար, համագումարն ընտրի վարչություն, իսկ վարչությունն էլ՝ նախագահ»:

Սասուն Միքայելյանը բացառել է իր թեկնածությունը այդ պաշտոնում:

«Ես կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, որոնք պաշտոնավազքի մեջ են մտել: Երկրապահը պետք է վերականգնել մեր պատվի, անցած ճանապարհի եւ մեր զոհված եղբայրների համար: Մենք նրանց կենդանի հոգիներն ենք»,- նշել է նա:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Պաշտոնավազքի մեջ են մտել”

Մեկնաբանել