«Նիկոլ Փաշինյանի կարևոր շեշտադրումը՝ Բրյուսելում». Ռուբեն Ռուբինյան

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում գրել է.

Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում ասել է, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ հարձակում է նաև ժողովրդավարության դեմ։

Սա շատ կարևոր շեշտադրում է ու շատ կարևոր ուղերձ, որովհետև ղարաբաղյան հակամարտությունն ու դրանից բխող մշտական սահմանային լարվածությունը, որքան էլ Ադրբեջանն այն փորձի ներկայացնել որպես այդպիսին, իր էությամբ պարզապես տարածքային վեճի արդյունք չէ։ Սա հակամարտություն է ժողովրդավարության ու բռնապետության, ազատ ինքնորոշման ու գերության, կառուցողականության ու ռազմատենչության, առաջադիմության ու հետադիմության միջև։

Ու հենց սա պիտի ըմբռնի միջազգային հանրությունն ու սկսի գործել այս իրողությանը համապատասխան։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Նիկոլ Փաշինյանի կարևոր շեշտադրումը՝ Բրյուսելում». Ռուբեն Ռուբինյան”

Մեկնաբանել