«Հույս կա, որ քաղաքապետ չի ընտրվի ու կնշանակվեն նոր ընտրություններ». Արմեն Դուլյան

Jul 12, 2018 Comments Off on «Հույս կա, որ քաղաքապետ չի ընտրվի ու կնշանակվեն նոր ընտրություններ». Արմեն Դուլյան

«Հուսադրող նշան…

Շատ լավ է, որ հուլիսի 16-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ չկա որևէ կոնկրետ թեկնածու… Ընդհանրապես… Դա հույս է ներշնչում, որ քաղաքապետ չի ընտրվի և ուրեմն կնշանակվեն երևանյան նոր ընտրություններ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Արմեն Դուլյանը:

Արդեն հայտնել էինք, որ քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել հուլիսի 29-ը: «Ելք»-ի որոշ անդամներ կարծիք են հայտնել, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, «Երկիր ծիրանի»-ն չի բացառել հակառակ սցենարը: «Եթե հուլիսի 16-ին երեք խմբակցություններով թեկնածու չառաջադրենք, հիմք է, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին: Բայց եթե իրենք առաջադրեն ու քանի որ իրենց ձայները շատ են, ՀՀԿ-ական քաղաքապետ կլինի ու ավագանին չի լուծարվի: Եկեք սպասենք, հետո նոր կտեսնենք՝ ինչ գործողություններ ենք ձեռնարկելու»,- ասել է Փոստանջյանը՝ հավելելով, որ արհեստական սնուցմամբ ՀՀԿ-ն փորձում է երկարաձգել իր կյանքը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: