Փրկենք Գ. Լուսավորիչ հիվանդանոցը նախարարի կամայականություններից. ԲԿ-ի անձնակազմի հայտարարությունը

Jul 12, 2018 Comments Off on Փրկենք Գ. Լուսավորիչ հիվանդանոցը նախարարի կամայականություններից. ԲԿ-ի անձնակազմի հայտարարությունը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

«Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ:

Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: