Գևորգ Աճեմյանը՝ «Աշտարակ Կաթը» խլելու մասին
«Այսքանով պարզ է դառնում, որ ես չէի կարող բիզնես “խլել” այն էլ Արարատ Միրզոյանի հրահանգով։ Հետևաբար, եկեք ֆիքսենք, որ մեկանգամյա հանդիպումն ունեցել է տեղեկատվական բնույթ, և ես, հասկանալով, որ անզոր եմ արդեն իսկ դատական պրոցեսում գտնցող գործում օգնել կողմերին, ընդամենը խնդրել եմ հանդիպել միմյանց։ Հետագայում տեղեկացա, որ հանդիպումն արդյունավետ չի անցել և “Աշտարակ կաթ” ՓԲԸ֊ն և “Պարգև” ՍՊԸ֊ն ունեցած ֆինանսական կոնֆլիկտը կշարունակեն լուծել դատական ճանապարհով կամ ինչպես իրենք կկամենան։ Չմոռանամ նշել, որ ի սկզբանե, չեմ իմացել հանդիպումն ինչ թեմայով է և կառավարության իմ աշխատասենյակում նոր տեղեկացել եմ` խոսքը “Աշտարակ կաթ” ապրանքանիշի մասին է։ Կողմերին մաղթում եմ խաղաղ վերջաբան։ Artak Avagyan – ը, ով ֆինանսական մասով պատասխանատուն է “Պարգև” ՍՊԸ֊ի կհաստատի խոսքերս։ Շնորհակալություն»։