Սամվել Նիկոյանը մեղադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին

Jul 12, 2018 Comments Off on Սամվել Նիկոյանը մեղադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին

Պատգամավոր Սամվել Նիկոյանը հրապարակավ իր հարցերն ուղղել է առաջին և երկրորդ նախագահներին կապված «Մարտի 1»-ի գործի հետ:

«Առաջին նախագահին ուղղված իմ հարցը եղել է հետևյալը, որ երբ բարկացած, վրդովված, վիրավորված ժողովուրդն եղել է արդեն Մյասնիկյանի հրապարակում և անհրաժեշտ էր մեկը, որպեսզի ղեկավարեր նրան, դուք ասել էիք, որ էլ ոչ մի զոհ չպահանջվի ինձանից բացի և միակ մարդն էիք, որ կարող էիք գալ և հանգստացնել նրանց, բա դուք չգիտեի՞ք, թե իշխանություններն այդ պարագայում ինչ են անում, ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցիք, եթե այդ ժամանակ կար ընդդիմության մի մասի և ոստիկանության հետ, որ հավաքը տեղափոխեն մեկ այլ վայր: Արդյոք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ», -ասաց Սամվել Նիկոյանը:

Սամվել Նիկոյանը հավելեց, որ ինքը միշտ դիմել է ընդդիմությանը, որ գան և մասնակցեն մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք բոյկոտել են և չեն մասնակցել:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: