Դավիթ Անանյանի խիստ պատասխանը ֆեյսբուքյան օգտատիրոջը

Jul 12, 2018 2 Comments

Հարգելի Anna Bejanyan, սովորաբար աշխատում եմ չարձագանքել սոցկայքերում հրապարակված՝ ՊԵԿ այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ հանրային պոռկումներին ու տեսակետներին, քանի որ կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Այնուամենայնիվ, Ձեր գրառումներին որոշեցի արձագանքել, քանի որ անկեղծ հիասթափություն զգացի Ձեր խոսքերում, որոնք կարծում եմ առաջացել են Ձեզ հասանելի ոչ ճիշտ կամ չափաղզանցված տեղեկատվության հիման վրա։ Կփորձեմ անդրադառնակլ դրանցից մի քանիսին․

1, ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ Ձեր մատնանշված տեղեկատվությունը չափազանցեցված է, այնուամենայնիվ, դրանում պարունակվող որոշակի դրվագների և այլ փաստերի հիման վրա ներկայումս հարուցված է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում․

2, ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆ․ Մաշադյանի ունեցվածքի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը, մեղմ ասած, չափազանցեցված է, իսկ ինչ վերաբերում է Մաշադյանի կնոջ հետ ունեցած իմ բարեկամական կապերի մասին տեղեկատվությանը, այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Մաշադյանը Տամոժնի Գագոյի սանիկը չէ․

3․ ՍԱՄՎԵԼ ԻՍԱԽԱՆՅԱՆ․ Սամվել Իսախանյանը հանդիսանում է իմ խորհրդականը, չի հանդիսանում կամ հանդիսանալու նախաբացթողումային վարչության պետ (եթե որոշվի այդ վարչությունը վերաբացել)․

4, ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆ․ Սանամյանն իմ նշանակվելուց օրեր հետո հեռացել է համակարգից․

5․ ԹԵԼՄԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ․ Ասատրյանի քավորը իր բանակային ըկներն է (Գառնիկ Համբարձումյան)․

6․ ԱՐԱ ԳԱԲՐԵԼՅԱՆ․ Գաբրիելյանի հետ ԱՄՆ-ում պատահած ավելի քանի 15 տարվա վաղեմություն ունեցող միջադեպը, եթե լուրջ քրեական հանցագործություն լիներ, հավատացեք, նրա կյանքը այլ կերպ կդասավորվեր այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ի դատաիրավական համակարգը աչքի է ընկնում իր “անխափան” աշխատանքով։

Այս ճշգրտումներն իմ կողմից Ձեզ ներկայացնելու հիմնական նպատակը Ձեր մոտ առաջացած հիասթափության նշույլները վերացնելն է։ Հավատացեք, որ ներկայումս մենք ՊԵԿ-ում ձևավորում ենք մարդկային գործոնից կախում չունեցող՝ բիզնես պրոցեսների հիման վրա ավտոմատացված համակարգեր, որոնք հնարավորություն են ընձեռելու մեզ կայացնել այնպիսի համակարգ, որը լիելու է գործուն, թափանցիկ և վայելելու է հանրության վստահությունը։ Այսօր համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ պայծառ ու լուսավոր մասնագետներով՝ աստիճանական և տրամաբանական սերնդափոխություն իրականացնելու հստակ նպատակադրմամբ։ Հավատացեք մեզ ու մեր ջանքերին, քանի որ այս տեսլականի իրականացման հեռանկարով ենք մենք յուրաքանչյուր օր արթնանում և օրվա 14-16 ժամը նվիրում դրա իրագործմանը։

Գրել է Դավիթ Անանյանը

Գլխավոր Թողարկում

2 Անդրադարձ “Դավիթ Անանյանի խիստ պատասխանը ֆեյսբուքյան օգտատիրոջը” հրապարակմանը

  1. Ռոբերտ Նիկողոսյան says:

    Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ` Գագիկ Խաչատրյանի ղեկավարության օրոք` լինելով ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետը` համակարգել է խոշոր հարկ վճարողների բյուջե փոխհարաբերությունների վերահսկողությունն ու հարկերի առաջադրման գործառույթները և անմիջականորեն ներառված է եղել խոշոր հարկատուների կողմից կոռուպցիոն սխեմաների միջոցով /կարգոներ/ 100 միլիոնավոր դոլարների հասնող հարկերը չարամտորեն թաքցնելու և պետությանը վնաս հասցնելու մեջ։
    Ռաֆիկ Մաշադյանը ուղն ու ծուծը կոռումպացված պաշտոնյա է և նրան արդարացնողները միանշանակ կոռումպացված են և թավշյա հեղափոխության թշնամիներն են։

  2. Ռոբերտ Նիկողոսյան says:

    ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ` Ռաֆիկ Մաշադյանը մինչև ուղն ու ծուծը կոռումպացված է և նրան արդարացնողները նույնպես կոռումպացված են և թավշյա հեղափոխության թշնամիներն են։
    Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ` Գագիկ Խաչատրյանի ղեկավարման օրոք զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների տեսչության պետի պաշտոնը և ներառված է եղել խաշոր հարկ վճարողների կողմից` 100 միլիարդավոր դրամների հասնող հարկերը թաքցնելու / կարգոներ / և պետությանը վնասներ տալու մեջ։
    Վերոգրյալը կարող եմ հիմնավորել բազմաթիվ փաստերով։

Մեկնաբանել