Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը հայտնում է հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը:Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ «Մարդու առևանգում» հոդվածով:

Rusarminfo.ru կայքի փոխանցմամբ, Սերգեյ Բուդագովը հայկական ծագում ունի, ծնվել է Վրաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի”

Մեկնաբանել