Որոշվել է՝ տուգանքների համաներումը ում վրա կտարծվի

Jul 12, 2018 Comments Off on Որոշվել է՝ տուգանքների համաներումը ում վրա կտարծվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկում են համաներում իրականացնել ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Վարչական պատասխանատվությունից կազատվի մոտ 150 հազար անձ։

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի առաջարկներ են ստացել առաջինից երկրորդ ընթերցմամբ ընկած ժամանակահատվածում, ըստ որի՝ նախ վարչական իրավախախտումների մասին ամնիստիայի տակ հայտնված բառերը փոխարինվել են համաներման մասին օրենք բառակապակցությամբ. «Մտահոգություններ կային նախ նրա վերաբերյալ, որ վարչական իրավահարաբերություններում համաներման կիրառման իրավական հիմքերը հստակ չեն։ Կառավարությունն ընդունեց առաջարկը ու փաթեթին կցեց ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով «ամնիստիա» բառը փոխարինեց  «համաներման մասին օրենք» բառակապակցությամբ, ինչպես նաև հոդված է առաջարկվում, որը կոչվում է «Համաներումը»։ Սա այն իրավական հստակ հիմքը կլինի, որ մենք ցույց կտանք՝ Սահմանադրության որ հոդվածի հիման վրա կարող է կիրառվել համաներում»։

Մյուս առաջարկը, որը բանավոր է եղել ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի կողմից, ևս ներառվել է համաներման ակտի նախագծում: «Որպեսզի համաներումը տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, սակայն հետևյալ կերպ, այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած:

Այսինքն՝ այն ռեժիմը, որ մեկ տարում կրկին խախտում է անում, և այդ խախտման կրկնությունը ծանրացնող հանգամանքներով է հաշվվում. մենք այս ակտով վերացնում ենք ոչ միայն նրանց համար, ովքեր տուգանքը չեն վճարել և ազատվում են, այլ նաև այն անձանց համար, ովքեր տուգանքը վճարել են»,-ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: