Միհրան Պողոսյանի շուրջ օղակը սեղմվում է

Jul 12, 2018 Comments Off on Միհրան Պողոսյանի շուրջ օղակը սեղմվում է

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր տեղեկություններով վարչապետի հանձնարարականով արդեն մի քանի օր է ստուգումներ են սկսել ԴԱՀԿ-ում, որի բացահայտումների կծիկը կարող է հասնել մինչեւ ԴԱՀԿ նախկին պետ, Սերժ Սարգսյանի ամենամտերիմ Միհրան Պողոսյանին, ով ներկայում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է։

Ուշագրավ է, որ երեկ լրագրողների հետ զրույցում Պողոսյանը չբացառեց օֆշորային գործի վերաբացման հնարավորությունը՝ միեւնույն ժամանակ հայտնելով, որ ինքը մտավախություններ չունի․«Եթե նոր իշխանություններն անհրաժեշտ կգտնեն վերաբացել այդ գործը, կաջակցեմ և բոլոր փաստերը կներկայացնեմ», ինքնավստահ հայտարարել է նա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: